Օգոստոսի 9-ին վրաերթ է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00–ի սահմաններում Երևանի բնակիչ, 68-ամյա Վլադիմիր Հ.-ն իր վարած Lada մակնիշի ավտոմեքենայով Ջրվեժ թաղամասի Քոչինյան փողոցում՝ թիվ 16 երթուղին սպասարկող դիսպետչերական կետի հարևանությամբ, վրաերթի է ենթարկել Երևանի բնակիչ, 85-ամյա Սաթենիկ Հ.-ին, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է շտապօգնություն, օգնել է օպերատիվորեն ժամանած բժիշկներին, ովքեր նախ տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել վիրավորին, ապա տեղափոխել հիվանդանոց:

Դեպքի փաստով նախաձեռնվել է վարույթ: