Մահվան ելքով պատահար է գրանցվել Երեւանում նախօրեին։

Ոստիկանության լրատվական ծառայությունից հայտնում են, որ օգոստոսի 9-ին ժամը 14.00-ին Նաիրի Զարյան փողոցի և Կոմիտասի անցուղու խաչմերուկում իրար են բախվել «Օպել» և «Լեքսուս» մակնիշի ավտոմեքենաներ: «Լեքսուսի» 49-ամյա վարորդ Հովհաննես Գ.-ն մահացել է, իսկ 39-ամյա ուղևորը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Կատարվում է նախաքննություն։