Ֆրանսիայի հարավ-արեւմուտքում մոլեգնում են անտառային հրդեհները, որոնք ավերել են 16 տուն, այրել 6000 հեկտար եւ ստիպել մոտ 6000 մարդու լքել իր տունը, հաղորդում է Reuters-ը։ 

Ֆրանսիան, ինչպես մնացած Եվրոպան, պայքարում է ջերմային ալիքների եւ երաշտի դեմ, որոնք վերջին երկու ամսվա ընթացքում բազմաթիվ անտառային հրդեհներ են առաջացրել մայրցամաքում:  

«Հրդեհը համատարած է եւ այժմ տարածվել է Լանդսի դեպարտամենտում»,-ասվում է Ժիրոնդի գինու դեպարտամենտի տեղական իշխանությունների հայտարարության մեջ։ 

Հրդեհներ են մոլեգնել նաեւ երկրի այլ շրջաններում։  

Տեղի իշխանությունների տվյալներով՝ հերթական հրդեհը բռնկվել է Ֆրանսիայի արեւմուտքում գտնվող Մեն  Լուար դեպարտամենտում, որտեղ այրվել է 650 հա, իսկ 500 հա-ը վտանգի տակ է։