Իրանի ռազմածովային նավը Կարմիր ծովում ծովահենների հարձակումից փրկել է առեւտրային նավը, հաղորդում է Tasnim-ը։

Իրանի ռազմածովային նավատորմի հրամանատարի տեղակալ, ծովակալ Մոստաֆա Թաջեդինին ասել է, որ Կարմիր ծովում գտնվող երկրի առեւտրային նավերից մեկն աղետի ազդանշան է ուղարկել ծովահենների կողմից հարձակման ենթարկվելուց հետո:

Նրա խոսքով՝ Իրանի ռազմածովային նավատորմը՝ Ջամարան ավիակիր նավատորմի գլխավորությամբ, անմիջապես ուղարկվել է աղետի գոտի եւ գործողություններ ձեռնարկել հարձակվողների դեմ։