Amnesty International-ի շվեդ համահիմնադիր Պեր Վեսթբերգը լքում է կազմակերպությունը՝ Ուկրաինայի զինված ուժերին մեղադրող սկանդալային զեկույցի հետ անհամաձայնությունից հետո, հայտնում է Expressen-ը։

«Ես արդեն շուրջ վաթսուն տարի է, ինչ կազմակերպության անդամ եմ։ Ծանր սրտով ավարտում եմ իմ երկարատեւ եւ արդյունավետ համագործակցությունը՝ ուկրաինական պատերազմի վերաբերյալ Amnesty-ի հայտարարությունների պատճառով», - ասել է Վեստբերգը:

1963-ին Վեստբերգը դարձել էր Amnesty International-ի շվեդական մասնաճյուղի հիմնադիրը։

Օգոստոսի 4-ին Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը զեկույց էր հրապարակել,  որում ասվում է, որ ուկրաինացի զինվորականները վտանգում են խաղաղ բնակչությանը, քանի որ, իբր, բազաներ են ստեղծում բնակելի թաղամասերում, հիվանդանոցներում, դպրոցներում եւ ցորենի պահեստարանների մոտ։