Արտաքին գործերի նախարար Մեւլութ Չավուշօղլուն չորեքշաբթի հեռախոսազրույց է ունեցել Իրանի արտգործնախարար Հուսեյն Էմիր Աբդուլլահիանի հետ, հայտնում է Anadolu-ն։

Թուրքիայի ԱԳՆ-ի փոխանցմամբ՝ դիվանագիտության ղեկավարները քննարկել են երկկողմ հարաբերությունների վիճակն ու հեռանկարները, իրավիճակը Մերձավոր Արեւելքում, Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը։

Անդրադարձ է եղել նաեւ Իրանում տեղի ունեցած ջրհեղեղների ու սելավների թեմային։