Այսօր՝ ժամը 16:30-ի սահմաններում, Երևանի 103 շտապօգնության 4-րդ ենթակայանից ոստիկանության Էրեբունու բաժին ահազանգ է ստացվել, որ թիվ 44 բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Նոր Արեշ 15-րդ փողոցի շենքերից մեկը, որտեղ բակում հայտնաբերվել է տղամարդու դի, հայտնում է shamshyan.com-ը։

Ոստիկանները, պարեկներն ու քննիչները նշված շենքի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ, 39-ամյա Մ. Շ.-ի դին: Ըստ նախնական տեղեկությունների՝ վերջինս ինքնասպանություն է գործել՝ նշված շենքի իր բնակարանի պատուհանից ցած նետվելու միջոցով:

Դեպքի փաստով քննչական բաժնում քրեական վարույթ է  նախաձեռնվել: