Նորվեգական Wikborg Rein Advokatfirma AS ընկերությունը եւ բրիտանական Forensic Risk Alliance & Co-ն կօգնեն Մոլդովային «Գազպրոմին» եւ «Ֆակտորինգ-Ֆինանսին» «Մոլդովագազի» ունեցած պարտքի անկախ ֆինանսական եւ իրավաբանական աուդիտ իրականացնել։ Այս մասին ասել է հանրապետության փոխվարչապետ Անդրեյ Սպինուն իր թելեգրամ-ալիքում։

Ստուգումը նախատեսվում է ավարտել մինչեւ հաջորդ տարվա հունվարի 30-ը։

«Գազպրոմի» տվյալներով՝ «Մոլդովագազը» պետք է ռուսական ընկերությանը վերադարձնի 440 մլն դոլար, տույժերի հետ միասին այդ գումարն ավելացել է՝ հասնելով 700 մլն դոլարի։ Մոլդովայի իշխանություններն այս գումարին համաձայն չեն եւ հույս են կապում աուդիտի իրականացման հետ։