Դանիան կմասնակցի Մեծ Բրիտանիայի տարածքում ուկրաինացի զինվորականների պատրաստմանը, տեղեկացրել է Դանիայի պաշտպանության նախարարությունը։

«Դանիան կմասնակցի բրիտանական ուսումնական նախագծին՝ դանիացի 130 զինվորների ներգրավմամբ եւ կառաջարկի նաեւ սովորեցնել ուկրաինացի զինվորներին Դանիայում»,- նշվել է Դանիայի պաշտպանության նախարարության հայտարարությունում։

Դանիան ուկրաինացի զինվորներին, որոնք ռազմական պատրաստություն չունեն կամ սահմանափակ ռազմական փորձ ունեն, կառաջարկի քաղաքային պայմաններում մարտավարական գործողությունների անցկացման եւ մարտերի բազային ռազմական պատրաստություն։

Հայտարարությունն արվել է Կոպենհագենի համաժողովի նախօրեին, որտեղ Դանիայի, Մեծ Բրիտանիայի եւ Ուկրաինայի պաշտպանության նախարարները կքննարկեն ռազմական աջակցությունն Ուկրաինային։

Միջոցառմանը հրավիրված են Շվեդիան, Ֆինլանդիան, Նորվեգիան, Իսլանդիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Գերմանիան, Նիդեռլանդները, Լեհաստանը, Չեխիան եւ Սլովակիան։