Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընի քույրը՝ Կիմ Յո Չժոնը, սպառնացել է ոչնչացնել Սեուլի իշխանություններին, եթե կորոնավիրուսը ներթափանցի Հյուսիսային Կորեա։

«Մենք դրան կպատասխանենք ոչ միայն վիրուսի ոչնչացմամբ, այլեւ Հարավային Կորեայի իշխանությունների ոչնչացմամբ»,-Yonhap-ը մեջբերում է նրա խոսքը։

Ավելի վաղ  Կիմ Չեն Ընը «հանդիսավոր կերպով հայտարարել է» Հյուսիսային Կորեայում կորոնավիրուսի դեմ տարած հաղթանակի մասին։