Դելիի ոստիկանությունը կալանավորել է մի կնոջ եւ նրա խորթ տղային ավտոմեքենաների, մոտոցիկլների եւ սկուտերների առեւանգման համար, տեղեկացրել է India Today-ը։

34-ամյա կնոջ եւ նրա 29-ամյա խորթ տղայի մոտոցիկլը կանգնեցրել է ոստիկանը։ Նրանք չեն կարողացել ներկայացնել փոխադրամիջոցի փաստաթղթերը, նրանց խուզարկել են եւ հայտնաբերել երկու գողացված բջջային հեռախոս։ Դրանից հետո չարագործներին տարել են ոստիկանական տեղամաս։

Հարցաքննության ժամանակ տղամարդը խոստովանել է, որ իրեն շատ փող է պետք եղել, դրա համար խորթ մոր հետ որոշել է փոխադրամիջոցներ գողանալ։ Երկուսն էլ խոստովանել են, որ գողացել են 5 ավտոմեքենա եւ բազմաթիվ մոտոցիկլներ, մոպեդներ ու հեծանիվներ։ Նրանց հետ կապված 23 հանցավոր դրվագ է բացահայտվել։

Բացի այդ, կալանավորվածները խոստովանել են, որ փոխադրամիջոցները վարձով տալիս էին այլ չարագործների։