Աշխարհը չի կարող լուծել գլոբալ խնդիրները առանց ԱՄՆ-ի եւ Չինաստանի համագործակցության։ Այս մասին հայտարարել է  ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը իսպանական El Pais թերթին տված հարցազրույցում։ 

Բորելի խոսքով՝ ԱՄՆ-Չինաստան համագործակցության շնորհիվ հնարավոր կլինի գլուխ հանել կլիմայի փոփոխության խնդրից, իսկ առանց դրա կլիման գտնվում է մեկ այլ սպառնալիքի տակ։  

«Այդ իսկ պատճառով շատ վատ նորություն է, որ Չինաստանն արդեն դուրս է եկել կլիմայի շուրջ բանակցություններից»,-նշել է Բորելը։