Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն հայտարարել է, որ կառավարությունը որոշել է նավահանգիստ ստեղծել Ռուսաստանի հյուսիս-արեւմուտքում, հաղորդում է Բելթան։ 

Գոլովչենկոյի խոսքով՝  անհրաժեշտ է փոխադրել բոլոր տեսակի բեռների մեծ ծավալներ՝ հանքային պարարտանյութեր, փայտանյութ եւ գլանվածք, կոնտեյներային փոխադրումներ։ 

Միաժամանակ վարչապետը չի հրապարակել կոնկրետ նավահանգիստը, ծրագրի իրականացման ժամկետները եւ դրա արժեքը։