Հարաբերությունների կարգավորման հարցերով Հայաստանի եւ Թուրքիայի հատուկ ներկայացուցիչների հերթական հանդիպման վերաբերյալ այս պահի դրությամբ որեւէ պայմանավորվածություն չկա։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Վահան Հունանյանը։

«Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացի հատուկ ներկայացուցիչների հանդիպումների մասին մենք հանրությանը պատշաճ ժամկետներում, նախօրոք տեղեկացնում ենք»,-ասել է նա։