Ավազակային հարձակում է տեղի ունեցել Երեւանում։ Այսօր՝ օգոստոսի 11-ին, ժամը 11։30-ի սահմանում, ոստիկանության Երեւան քաղաքի վարչություն ահազանգ է ստացվել, որ Սեբաստիա փողոցում՝ «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղի դիմաց, գլխարկով ու բժշկական դիմակով դեմքը փակած տղամարդը ավազակային հարձակում է կատարել։ Այս մասին հաղորդում է Shamshyan.com-ը։

Քննիչները տեղում դեպքի վայրի զննություն են կատարում, նախաձեռնվել է քրեական վարույթ։

Կայքի փոխանցմամբ, ժամը 11։30-ի սահմանում Volkswagen մակնիշի ավտոմեքենայի վարորդը «Հայէկոնոմբանկ»-ի «Մետաքս» մասնաճյուղ է բերել 7 մլն 800 հազար դրամ եւ իջնելով ավտոմեքենայից՝ փորձել է մոտենալ բանկի մասնաճյուղ։ Այդ պահին գլխարկով ու դեմքը բժշկական դիմակով փակած տղամարդը հարձակվել է նրա վրա եւ փորձել հափշտակել գումարը։ Այդ պահին տոպրակը պատռվել է, եւ ողջ գումարը թափվել է, իսկ այդ երիտասարդը դիմել է փախուստի։