Ահաբեկիչների ներկայությունը եւ նրանց տեղափոխումը Սիրիայից Ադրբեջան՝ Իրանի հետ սահմանի մոտ, անընդունելի է։ Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Հայաստանում Իրանի նախկին դեսպան Ղասեմ Սաջադին։ 

«Հունաստանից, Կիպրոսից, Հայաստանից, Սիրիայից եւ Իրաքից հետո Թուրքիան այժմ չարագույժ  գործողություններ է իրականացնում Իրանի սահմանների մոտ։ Թուրքիան պետք է հասկանա, որ կրակի հետ է խաղում»,- ասել է դիվանագետը։