Կիպրոսի ԱԳՆ-ն վրդովմունք է հայտնել թուրք կիպրացիների առաջնորդ Էրսին Թաթարի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հանդիպման կապակցությամբ։

Նշվում է, որ ԱԳՆ-ն «հիասթափություն եւ ափսոսանք» է հայտնում  Թուրքիայում Իսլամական համերաշխության խաղերի շրջանակում հանդիպման կապակցությամբ։

Նախարարությունը նշել է, որ հանդիպումը հակասում է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերին եւ թուրք կիպրացիների պահանջներին աջակցելուն եւ կարող է ձախողել Եվրամիության հետ գործընկերության Ադրբեջանի հայտը, ինչի համար կպահանջվի Կիպրոսի համաձայնությունը: