Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ, Կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանը սեպտեմբերի 5-9-ը կգործուղվի Ռուսաստան՝ VII Արեւելյան  տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

Որոշման մեջ, մասնավորապես, նշված է․

«Համաձայն «Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի՝

1. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավար Սուրեն Թովմասյանին 2022 թվականի սեպտեմբերի 5-9-ը գործուղել Ռուսաստանի Դաշնություն (Վլադիվոստոկ)՝ VII Արեւելյան տնտեսական համաժողովին մասնակցելու նպատակով:

2. Սուրեն Թովմասյանի՝ Ռուսաստանի Դաշնություն գործուղման հետ կապված ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի ղեկավարին՝ գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ռուսաստանի Դաշնություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը ներկայացնել Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ եւ Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն»։