Թուրքիան պատրաստ կլինի հաջորդ մարտին օգտագործել Սեւ ծովում արդյունահանվող բնական գազը։ Այս մասին հայտարարել է երկրի էներգետիկայի եւ բնական պաշարների նախարար Ֆաթիհ Դոնմեզը, հաղորդում է Anadolu-ն։ 

«Իմ հույսն այն է, որ մենք կկարողանանք օգտագործել այս բնական գազը ցամաքում 2023 թվականի առաջին եռամսյակում՝ մարտին», - ասել է Դոնմեզը:  

Խոսքը Սեւ ծովում գազի հանքավայրի մասին է՝ մոտ 540 մլրդ խմ ծավալով։