Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը մերժել է ԵՄ որոշ երկրների՝ ՌԴ քաղաքացիներին զբոսաշրջային վիզաների տրամադրումը դադարեցնելու կոչերը՝ նշելով, որ պատժամիջոցները «չպետք է վնաս հասցնեն անմեղ մարդկանց»։

«Սա Պուտինի պատերազմն է»,- ասել է կանցլեր Օլաֆ Շոլցը Բեռլինում կայացած մամուլի ասուլիսին՝ հավելելով, որ ԵՄ պատժամիջոցները պետք է «ուղղված լինեն Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի եւ Ուկրաինայում պատերազմի համար պատասխանատուների դեմ»։

«Մենք լայնածավալ կոնկրետ պատժամիջոցներ ենք ընդունել Ռուսաստանի բազմաթիվ պաշտոնյաների, օլիգարխների եւ ազդեցիկ խմբերի դեմ, եւ մենք, անշուշտ, կշարունակենք հետագա քայլերը»,- ասաց նա։ «Բայց եթե մենք այժմ տարածենք այդ միջոցները բոլորի վրա, այդ թվում՝ բոլորովին անմեղ մարդկանց, ապա դա կնվազեցնի այդ պատժամիջոցների արդյունավետությունը»,- հավելել է Շոլցը:

«Ահա թե ինչու ենք մենք զենքով աջակցում Ուկրաինային։ Ռուսաստանը պետք է ընդունի, որ իրեն անհրաժեշտ է բանակցել Ուկրաինայի հետ, եւ դա չպետք է խաղաղության հարկադրման հանգեցնի… Ահա այսպիսի խնդիրներն են այժմ քննարկվում»,- հավելել է Գերմանիայի կառավարության ղեկավարը: