Եվրամիությունը «խորապես մտահոգված է» ԱՄՆ-ում էլեկտրամոբիլների գնման համար առաջարկվող հարկային արտոնությունների կապակցությամբ, քանի որ դրանք կողմնակալ կլինեն օտարերկրյա արտադրողների նկատմամբ եւ կխախտեն Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կանոնները, հաղորդում է Reuters-ը:

Սենատի կողմից ընդունված 430 միլիարդ դոլար արժողությամբ կլիմայի եւ էներգիայի մասին օրինագծի դրույթի համաձայն՝ զրոյական արտանետումներով էլեկտրամոբիլների (EVs) ամերիկացի գնորդները մի քանի հազար դոլարի հարկային արտոնություններ ստանալու իրավունք կունենան:

Այնուամենայնիվ, հարկային արտոնությունների դեպքում ներքին բովանդակության պայմաններ կկիրառվեն՝ էլեկտրամոբիլների արդյունաբերության՝ Չինաստանից կախվածությունը նվազեցնելու եւ տեղական ներդրումները խրախուսելու համար։

«Մենք դա օտարերկրյա արտադրողների կողմից խտրականություն ենք համարում ԱՄՆ-ից արտադրողների նկատմամբ,- ասել է Եվրահանձնաժողովի ներկայացուցիչ Միրիամ Գարսիա Ֆերերը:- Իհարկե, դա կնշանակի, որ դա անհամատեղելի է ԱՀԿ-ի հետ»:

Նրա խոսքով՝ ԵՄ-ն համաձայն է Վաշինգտոնի հետ, որ հարկային արտոնությունները կարեւոր խթան են էլեկտրամոբիլների պահանջարկը, կանաչ տրանսպորտին անցումը խթանելու եւ ջերմոցային գազերի արտանետումները նվազեցնելու համար, ասել է նա: «Սակայն մենք պետք է ապահովենք, որ ներդրված միջոցներն արդար եւ ոչ խտրական լինեն»,- ասել է նա:- Ուստի մենք շարունակում ենք կոչ անել Միացյալ Նահանգներին հանել այդ խտրական տարրերն օրինագծից եւ ապահովել, որպեսզի այն լիովին համապատասխանի ԱՀԿ պահանջներին»: