ԱՄՆ-ը հերթական անգամ պատժամիջոցներով սպառնացել է Ռուսաստանին եւ Իրանին՝ ՌԴ-ին իրանական դրոնների հնարավոր վաճառքի հետ կապված։

Պետդեպարտամենտի ներկայացուցիչն ասել է, որ այդ վաճառքը «պետք է ենթարկվի պատժամիջոցների շատ մարմինների կողմից»։ «Մենք խիստ անհանգստացած ենք Իրանի կողմից անօդաչու թռչող սարքերի օգտագործմամբ եւ տարածմամբ։ Դրանք օգտագորվել են ԱՄՆ-ի ուժերի, տարածաշրջանում մեր գործընկերների եւ միջազգային նավագնացային ընկերությունների դեմ հարձակումների համար։ Մենք կշարունակենք օգտագործել հասանելի բոլոր գործիքները, ներառյալ պատժամիջոցները, բայց չենք սահմանափակվի դրանցով, որպեսզի կանխենք, զսպենք եւ ոչնչացնենք գնումների ցանցը, որն Իրան է մատակարարում անօդաչուների հետ կապված նյութեր եւ տեխնոլոգիաներ»,- ասել է նա։

Նշենք, որ ԱՄՆ-ը հավաստիացնում է, որ Ռուսաստանը մտադիր է Իրանից մի քանի հարյուր անօդաչու թռչող սարք գնել։