Լատվիան եւ Էստոնիան դուրս են եկել Չինաստանի եւ Կենտրոնական ու Արեւելյան Եվրոպայի ավելի քան տասներկու երկրների հետ համագործակցության «17+1» ձեւաչափից՝ հետեւելով Լիտվային, տեղեկացրել է Reuters-ը։

Լատվիայի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ երկրի մասնակցությունը ձեւաչափին «այլեւս չի համապատասխանում ռազմավարական նպատակներին ընթացիկ միջազգային իրադրությունում»։

Լատվիան եւ Էստոնիան հայտարարել են, որ կշարունակեն աշխատել «Չինաստանի հետ կառուցողական եւ պրագմատիկ հարաբերությունների» ուղղությամբ՝ հետեւելով միջազգային կանոնների եւ մարդու իրավունքների վրա հիմնված կարգին։

Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիան, Հունաստանը, Հունգարիան, Լեհաստանը, Ռումինիան, Սլովակիան եւ Սլովենիան այն երկրների մեջ են, որոնք մնում են համագործակցության ձեւաչափում։