Մեծ Բրիտանիայում 18-ամյա տղան, որը հետախուզվում էր ավտոմեքենայի արեւանգման գործով, փորձել է ոստիկանությունից թաքնվել հսկա արջուկի մեջ։
Ոստիկանությունը հայտնել է, որ 18-ամյա Ջոշուա Դոբսոնը ձերբակալվել է Մանչեսթերի մերձակայքում՝ ավտոմեքենայի առեւանգման, որակազրկմամբ ավտոմեքենա վարելու եւ բենզալցակայանից առանց վճարելու հեռանալու մեղադրանքով։

Ոստիկանները նրան գտել են Ռոչդեյլում գտնվող տանը, որտեղ նա թաքնվել էր հսկա արջուկի մեջ։

«Երբ մենք գնացինք նրան ձերբակալելու, մեր սպաները նկատեցին, որ մեծ արջը շնչում է, եւ ներսում հայտնաբերեցինք Դոբսոնին»,- հայտնել են ոստիկանությունում։