Նոր Զելանդիայում փրկարարները փորձում են փրկել հեռավոր լողափ նետված 10 դելֆինների՝ նրանց վրա դույլերով ջուր լցնելով, մինչեւ կսկսվի մակընթացությունը, որը, ինչպես նրանք ակնկալում են, ձկներին հետ ծովը կտանի, փոխանցում է Reuters-ը:

10 դելֆին ափ է նետվել Վականեւա ծովածոցում՝ Օքլենդ քաղաքի մոտակայքում գտնվող Ուայհեկե կղզում, ասվում է Պահպանության դեպարտամենտի (DOC) հայտարարության մեջ։

DOC-ը եւ Project Jonah-ը, որը մասնագիտացած է ծով նետված կետերի եւ դելֆինների փրկության գործում, հայտարարել են, որ իրենց անձնակազմն ու սարքավորումները ճանապարհին են՝ փրկարարական աշխատանքներին օգնելու համար։

Նոր Զելանդիայում դելֆինների եւ կետերի՝ ափ նետման ամենաբարձր մակարդակն է աշխարհում, ինչը շարունակում է առեղծված մնալ ծովային կենսաբանների համար: