Պաշտոնական տվյալներով՝ 2019-2022 թվականներին Հայաստանում մահացել է 68 դատապարտյալ եւ բանտարկյալ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, քննարկման ժամանակ հայտարարեց լրագրող Լիկա Թումանյանը։

Նա ասաց, որ 2018 թվականին մահացել է 18 մարդ, 2019 թվականին՝ 21, 2020 թվականին՝ 5 մարդ, 2021 թվականին՝ 13 մարդ, 2022 թվականի օգոստոսի դրությամբ՝ 11 մարդ (վերջին դեպքը կապված է պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ողբերգական մահվան հետ)։ 

«Վերջին շրջանում աննախադեպ ճնշումներ են եղել այլախոհների նկատմամբ, ճնշված է խոսքի ազատությունը, կյանքի իրավունքը վտանգի տակ է, իսկ ձերբակալությունը դարձել է պատժի գործիք։ Առանց իրավական ինստիտուտների կայունության՝ պետության գոյությունը վտանգի տակ է»,-հավելեց Թումանյանը։