Շվեդիայի պաշտպանության նախարար Պետեր Հուլտկվիստը խոստովանել է, որ թագավորությունը զենք է արտադրելու Ուկրաինայի համար։

«Չեմ բացառում, բայց դեռ վաղ է ասել»,-ասել է նա SVT հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Նրա խոսքով՝ Սլովակիան, Լեհաստանը եւ Չեխիան արդեն հայտնել են Ուկրաինայի համար զենք արտադրելու իրենց հետաքրքրության մասին։ «Մենք խոսում ենք տարբեր երկրներում արտադրական գծերի օգտագործման մասին՝ զենք արտադրելու համար, որը կարող է ուղղակիորեն մատակարարվել Ուկրաինային»,-հավելել է Հուլտկվիստը։ 

Մարտին Ստոկհոլմը հայտարարել է Ուկրաինային 5000 հակատանկային զինատեսակ ուղարկելու մասին։