Գուտերեշը հայտարարել է Հյուսիսային Կորեայի ամբողջական ապամիջուկայնացմանը ՄԱԿ-ի անսասան հանձնառության մասին, փոխանցում է AP-ն։

Սեուլում Հարավային Կորեայի նախագահ Յուն Սուկ Յոլի հետ հանդիպման ժամանակ Գուտերեշն ասել է, որ վերահաստատել է «ՄԱԿ-ի հստակ հանձնառությունը Կորեական թերակղզու եւ ԿԺԴՀ-ի ամբողջական, ստուգելի եւ անշրջելի ապամիջուկայնացմանը»:

«Հիմնական նպատակն ամբողջ տարածաշրջանում խաղաղության, անվտանգության եւ կայունության հաստատում է»,- ասել է նա՝ բարձր գնահատելով Հարավային Կորեայի մասնակցությունը միջազգային խաղաղապահ ջանքերին եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարին։

Հինգշաբթի Հարավային Կորեա ժամանած Գուտերեշն ավելի ուշ հանդիպել է Հարավային Կորեայի արտգործնախարար Պակ Ջինի հետ։

Հյուսիսային Կորեան այս տարի ավելի քան 30 բալիստիկ հրթիռ է փորձարկել, այդ թվում՝ առաջին ICBM թռիչքները 2017-ից ի վեր: