Ուկրաինայում պատերազմը, էներգետիկ եւ տնտեսական ճգնաժամը կարող են ազդել Եվրոպայի միասնության վրա։ Այս մասին Maaseudun Tulevaisuus ֆիննական պարբերականին տված հարցազրույցում հայտարարել է Ֆինլանդիայի նախագահ Սաուլի Նիինիստոն։

Նրա խոսքով՝ այս փուլում «անհնար է պատկերացնել, թե ինչպես կզարգանան հարաբերություններն Արեւմուտքի եւ Ռուսաստանի կամ Ֆինլանդիայի եւ Ռուսաստանի միջեւ Ուկրաինայի պատերազմից հետո։ Նա նշել է, որ այն, ինչ տեղի է ունենում Ուկրաինայում, վճռորոշ նշանակություն ունի։

«Ուկրաինայում պատերազմի էսկալացման եւ ընդլայնման հետ կապված անհանգստությունն աճում է: Այդ ռիսկը դեռ կա եւ պետք է այն հաշվի առնել»,- նախազգուշացնում է Նիինիստյոն:
Քանի որ ավելի լայն պատերազմի վտանգը մեծանում է, Եվրոպան էներգետիկ ճգնաժամի է պատրաստվում։ «Մենք Ֆինլանդիայում վաղուց սովոր ենք ապրել այն մտքով, որ հաջորդ տարի ամեն ինչ էլ ավելի լավ է լինելու: Եւ այդպիսի շրջադարձը, որ դա այլեւս այդպես չէ, եւ մարտահրավերներն աճում են, շատ դժվար է, դա կարող է ազդել նաեւ Եվրոպայի միասնության վրա»,- խոստովանում է նա։

Նիինիստոյի խոսքով՝ աշխարհը շարժվում է մի ուղղությամբ, «որում ինքնաբավությունը շատ լայն իմաստով կենտրոնական է դառնում»։ «Դա ինքնաբավություն է  նշանակում անվտանգության առումով՝ չնայած նրան, որ մենք ՆԱՏՕ-ին անդամակցելու գործընթացում ենք, ինքնաբավություն՝ պարենային անվտանգության տեսանկյունից»։