Գերմանիան դադարեցրել է ռազմական հետախուզության առաքելությունը Մալիում այն ​​բանից հետո, երբ տեղական իշխանությունները կրկին մերժել են թռիչքի թույլտվությունը, հայտնել է Գերմանիայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչը, հաղորդում է Reuters-ը։ 

Բեռլինը մոտ 1000 զինվոր է տեղակայել Մալիում, որտեղ նրանց հիմնական խնդիրն է հետախուզական տվյալների հավաքագրումը ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելության MINUSMA-ի համար:

«Մենք գոնե ժամանակավորապես կկասեցնենք առաքելության հետախուզական մասը»,-ասել է ՊՆ ներկայացուցիչը՝ հավելելով, որ Մալիի իշխանությունները թույլ չեն տվել թռչել։