Իրանը կշռադատում է իրանական միջուկային գործարքի վերաբերյալ եվրոպական առաջարկները, հաղորդում է IRNA-ն՝ հղում անելով իրանցի դիվանագետի։

Դիվանագետի խոսքով՝ եվրոպական առաջարկներն ընդունելի կլինեն, եթե վստահություն ներշնչեն տարբեր հարցերում, այդ թվում՝ ՄԱԳԱՏԷ-ի երաշխիքների եւ պատժամիջոցների հետ կապված քաղաքական պնդումների վերաբերյալ։   

Նա նշել է, որ Իրանը պետք է վերլուծի, թե արդյոք այդ առաջարկները կբավարարեն Իրանի պահանջները տարբեր ոլորտներում։