Այսօր՝ օգոստոսի 12-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 16:20-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 188–րդ կմ հատվածում բախվել են Nissan Pathfinder և Volkswagen Touareg մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է shamshyan.com-ը։ 

Վթարի հետևանքով 3 մարդ մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Սիսիանի բժշկական կենտրոն: Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիներն ու օպերատիվորեն ժամանած Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Սիսիանի թիվ 57 հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ- փրկարարները: Օպերատիվ է գործել նաև Սիսիանի հիվանդանոցի բժիշկների հերթապահ խումբը:

Վթարի փաստով նախաձեռնվել է վարույթ: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են վարորդների և վիրավորների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Սիսիանի բաժնի պահպանվող հատուկ տարածք: