Այժմ ԵՄ-ում նախագահող Չեխիայի արտաքին գործերի նախարարը պատրաստվում է բարձրացնել Ռուսաստանի քաղաքացիներին վիզաների տրամադրման արգելքի հարցը, հաղորդում է Politico-ն։

«Մենք փորձում ենք մեր գործընկերներին բացատրել, որ նման մոտեցումն արդարացված է եւ արդյունավետ»,-ասել է նախարարը՝ հավելելով, որ նման քայլը «շատ հստակ եւ ուղիղ ազդանշան է ռուսական հասարակությանը», որ «նման ռազմատենչ քաղաքականությունն ունի հետեւանքներ»։

Բացի այդ, նա  կարծիք է հայտնել, որ ռուսաստանցիներին վիզաների տրամադրման արգելքը թույլ կտա «նվազեցնել ռուսական հատուկ ծառայությունների ազդեցությունը ԵՄ-ում»։