Բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակված անձը դանակի 10-15 հարված է հասցրել նրան, հայտնում է Associated Press-ի լրագրողը, որը ներկա է եղել հարձակման պահին։

«Associated Press-ի լրագրողը տեսել է, թե ինչպես է տղամարդը կանգնում Ռուշդիի առջեւ բեմի վրա... եւ խփում կամ դանակով 10-15 հարված հասցնում նրան, երբ գրողին ներկայացնում էին: 75-ամյա գրողը տապալվել է գետնին, իսկ տղամարդում ձերբակալել են»,- ասվում է գործակալության հաղորդագրությունում:

Գործակալության լրագրողն առաջիններից մեկն էր, ով հայտնեց գրողի վրա հարձակման մասին։

Ուրբաթ Ռուշդիի վրա հարձակվել էին Նյու Յորքում նրա ելույթից առաջ։ Ոստիկանությունը հայտնել է, որ գրողը դանակահարվել է պարանոցի հատվածում եւ ուղղաթիռով տեղափոխվել հիվանդանոց: Նրա վիճակի մասին դեռ տեղեկություններ չկան։ Ոստիկանությունից հայտնել են, որ հարձակման մեջ կասկածվողն արդեն ձերբակալված է։