Այսօր՝ օգոստոսի 12-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 20:30–ի սահմաններում Լոռու մարզի բնակիչ, 28-ամյա Տիգրան Բարսեղյանը իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Սիլիկյան թաղամասից Հյուսիս-Հարավ ավտոճանապարհին՝ դեպի Հաղթանակ թաղամաս ընթացող հատվածում, դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարե պարսպին, մոտ  10 մետր փլուզել այն և հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը  վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ տուժածներ չկան:

Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 7 հրշեջ-փրկարարական  ջոկատից  1 մարտական հաշվարկ: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնը:

Վթարի փաստով պարեկային ծառայությունում նյութեր են նախապատրաստվում: