Այսօր որոշ ժամանակ ArCa համակարգում ծագած տեխնիկական խնդրի պատճառով քաղաքացիները չեն կարողացել վճարումներ անել։ Որոշ քաղաքացիներ նաև դժգոհել էին ֆեյսբուքյան իրենց էջերում։ «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ն պարզաբանել է, որ խնդիրը շտկվել է։

«Հարգելի քարտապաններ,

Գործարքների իրականացման հետ կապված տեխնիկական խնդիրը 21։25-ից կարգավորված է։ Հայցում ենք ձեր ներողամտությունը` պատճառված անհարմարությունների համար»,– ասվում է «Արմենիան Քարդ» ՓԲԸ–ի տարածած հաղորդագրությունում։