ԱՄՆ Կոնգրեսը լիազորել է պայքարել  ինֆլյացիայի դեմ 430 մլրդ դոլար ներհոսքով։ 

Անցած շաբաթվա վերջին այս նախաձեռնությունը հավանության է արժանացել Սենատի՝ ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատի կողմից։ Ներկայացուցիչների պալատն ընդհատել է ամառային արձակուրդը՝ փաթեթի քվեարկության համար։ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ավելի վաղ հայտարարել է, որ կստորագրի փաստաթուղթը, եթե Կոնգրեսի երկու պալատներն էլ կողմ քվեարկեն։

Օրինագիծը, որը վարչակազմն անվանում է «Ինֆլյացիայի նվազեցման ակտ», ավելի քան 700 էջ է եւ ներառում է ներդրումներ ԱՄՆ-ում բնապահպանական, սոցիալական եւ հարկային բարեփոխումներում: