1979-ից մինչեւ 2021 թվականը Արկտիկան տաքացել է չորս անգամ ավելի արագ, քան աշխարհի մնացած մասը՝ միջինը մեկ տասնամյակի ընթացքում 0,75 աստիճան՝ ըստ Ցելսիուսի սանդղակի՝ մոլորակի այլ վայրերում գրանցված 0,19 աստիճանի համեմատ: Նախորդ հետազոտությունները, որոնցում խոսվում էր կրկնակի եւ եռակի ավելի արագ տաքացման մասին, թերագնահատում էին կլիմայի փոփոխության մասշտաբները, հայտնում է ՏԱՍՍ լրատվական գործակալությունը՝ հղում տալով Ֆինլանդիայի օդերեւութաբանական ինստիտուտին։

Փորձագետների կարծիքով՝ Հեռավոր հյուսիսի որոշ շրջաններում ջերմաստիճանն էլ ավելի արագ է բարձրացել։ Օրինակ, ծովի սառույցների հալելու պատճառով Բարենցի ծովի վրա մթնոլորտը յոթ անգամ ավելի արագ է տաքացել։

Արդյունքում, մինչե դարեվերջ Արկտիկան կարող է ավելի խոնավանալ, ձյան փոխարեն անձրեւ կսկսի գալո,. կփոխվի կենդանիների ապրելու վայրը եւ որոշ տեսակներ կարող են գաղթել: