Բրազիլացի մի կին երկու տարի շարունակ վճարել է պայծառատեսներին՝ մորը համոզելու համար, որ իր ունեցած մոտ 140 միլիոն դոլար արժողությամբ նկարները անիծված են, հայտնում է NBC News-ը։

82-ամյա Ժենեւիեւ Բոգիչին մահացած ամուսնուց ժառանգել է նկարներ, զարդեր եւ փող։ Ակտիվների ընդհանուր արժեքը գնահատվում է 142,42 մլն դոլար։ 137 միլիոն դոլար արժողությամբ մի քանի նկարներ անհետացել են։ Իրավապահները պարզել են, որ անհետացմանը ներգրավված է սպանվածի դուստրը՝ Սաբինա Կոլ Բոգիչին, եւ եւս վեց հոգի։

Նախնական տվյալներով՝ 2020 թվականին Ժնեւիեւ Բոգիչիին մոտեցել է մի կին, ով ներկայացել է որպես պայծառատես։ Նա ասել է, որ իր դստերը մահ է սպասվում, որից հետո կինը դիմել է այլ էքստրասենսների, ովքեր հաստատել են այս կանխատեսումը։ Ինչպես պարզվել է, մահացածի դուստրն իր եւ իր ընտանիքի մասին բոլոր տեղեկությունները փոխանցել է պայծառատեսներին՝ մորը խաբելու եւ նրանից թանկարժեք գույք խլելու նպատակով։

Սակայն կինը կասկածել է, ինչի համար էլ դուստրը մի քանի ամիս շարունակ փակի տակ է պահել տուժողին՝ սպառնալով ֆիզիկական բռնություն կիրառել:

Կասկածյալների մեծ մասը ձերբակալված է։ Երկուսը փախել են եւ գտնվում են հետախուզման մեջ: