Եվրոպական տիեզերական գործակալությունը ուսումնասիրել է Ծիր Կաթինի հազարավոր արեւանման աստղերի տվյալները եւ պարզել, թե ինչպես է լինելու նրա ապագան:

Արեգակն այժմ 4,57 միլիարդ տարեկան է եւ շարունակում է տաքանալ ու կլինի 8 միլիարդ տարեկան:

Այնուհետեւ այն կսառչի, չափսերը կմեծանան եւ կդառնա կարմիր հսկա՝ 10-ից 11 միլիարդ տարի հետո։ Այնուհետեւ մոտ 11,8 միլիարդ տարի հետո այն աստիճանաբար կվերածվի սպիտակ թզուկի, այսինքն՝ աստղային մնացորդների: