Telegram Premium-ի օգտատերերն այժմ հնարավորություն ունեն արգելափակել մուտքային ձայնային կամ տեսահաղորդագրությունները, հայտնել են ընկերությունից:

«Պրեմիում օգտագործողները կարգավորումներում նոր հնարավորություն ունեն՝ արգելել զրուցակիցներին ձայնային եւ տեսահաղորդագրություններ ուղարկել։ Նրա օգնությամբ դուք կարող եք ընտրել, թե ով կկարողանա ուղարկել նման հաղորդագրություններ՝ ընտրելով բոլորը, իմ կոնտակտները կամ ոչ ոք տարբերակներից մեկը»,- ասվում է տելեգրամյան հաղորդագրության մեջ։

Telegram-ը պարզաբանում է, որ օգտատերերը կկարողանան բացառություններ սահմանել՝ նշելով առանձին օգտատերերի կամ օգտատերերի խմբեր, որոնք միշտ կկարողանան կամ երբեք չեն կարողանա ձայնային հաղորդագրություններ ուղարկել նրանց։