Ոստիկանները 3 ամիս անց բացահայտել են բնակարանային գողությունը։

Ոստիկանության լրատվականից հայտնում են, որ մայիսի 9-ին ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Բագրատունյաց փողոցի շենքերից մեկի իր բնակարանից գողացել են 390 հազար դրամ:

Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության և Վաղարշապատի բաժնի քրեական հետախույզները համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում օգոստոսի 12-ին պարզել են, որ բնակարանային գողությունը կատարել է Արմավիրի մարզի Ծաղկալանջ գյուղի 43-ամյա բնակիչը: Նա հայտնաբերվել, ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմնին և տվել խոստովանական ցուցմունք:

43-ամյա տղամարդը ձերբակալվել է:

Կատարվում է նախաքննություն: