Պակիստանի Բելուջիստան նահանգու սեզոնային ջրհեղեղների հետեւանքով ավելի քան 180 մարդ է զոհվել, հաղորդում է Dunya News-ը:   

Անցած մի քանի շաբաթների ընթացքում Բելուջիստանում անձրեւների եւ ջրհեղեղների հետեւանքով մահացել է 85 տղամարդ, 45 կին եւ 56 երեխա, եւս 75 մարդ տուժել է։  

Ոչնչացվել է ավելի քան 23 000 գլուխ անասուն եւ թռչնամիս, ավերվել կամ վնասվել է 18 087 բնակելի տուն, վնասվել է 16 կամուրջ։