Թալիբները կրակ են բացել՝ ցրելու կանանց ցույցը Քաբուլում, կան զոհեր, հաղորդում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով աղբյուրներին։

Կանայք ցույց են անցկացրել օգոստոսի 15-ին ընդառաջ, երբ թալիբները մեկ տարի առաջ մտան Քաբուլ: Կանայք դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն ազատության, կրթության եւ աշխատանքի իրավունքի։

2021 թվականի օգոստոսի սկզբին թալիբներն ուժեղացրեցին իրենց հարձակումը Աֆղանստանի կառավարական ուժերի դեմ, օգոստոսի 15-ին մտան Քաբուլ եւ հաջորդ օրը հայտարարեցին, որ պատերազմն ավարտված է։