Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում պայթյուն է որոտացել, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղի բնակիչներին եւ աղբյուրներին։

Ըստ տեղեկությունների՝ տեղական ժամանակով ժամը 10:15-ին Դաշտե-Բարչի շրջանում ռումբ է պայթել։

Նախնական տվյալներով՝ տուժել է երկու մարդ։