Քաբուլում թալիբների կողմից կանանց ցույցը ցրելու ժամանակ լրագրողներ են տուժել, կան զոհեր։

Ըստ ականատեսների՝ լրագրողներից մեկն աշխատում է Afghan Times-ում, մյուսը՝ Roidad News-ում։

Կանայք ցույց են անցկացրել օգոստոսի 15-ին ընդառաջ, երբ թալիբները մեկ տարի առաջ մտան Քաբուլ եւ գրավեցին այն: Նրանք դուրս են եկել փողոց՝ ի պաշտպանություն ազատության, կրթության եւ աշխատանքի իրավունքի։