Բերման է ենթարկվել հնդկական ծագմամբ բրիտանացի գրող Սալման Ռուշդիի վրա հարձակվողը: Նյու Յորք նահանգային ոստիկանության մամուլի խոսնակ Եվգենի Ստանիշեւսկին ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Ռուշդին դանակով առնվազն երկու հարված է ստացել՝ պարանոցի եւ որովայնի շրջանում։

Գրողի գործակալը, իր հերթին, ասել է, որ Ռուշդին արհեստական ​​շնչառության սարքին է միացված, նրա լյարդը վնասված է, չի կարողանում խոսել, եւ, ամենայն հավանականությամբ, կկորցնի մեկ աչքը։ Հարձակվողը՝ Նյու Ջերսիից 24-ամյա Հադի Մաթարը բերման է ենթարկվել:

Հիշեցնենք, որ ուրբաթ օրը Ռուշդին հարձակման է ենթարկվել ինստիտուտի բեմում՝ Նյու Յորքում իր ելույթից առաջ։