Կիրակի գիշերը Երուսաղեմի Հին քաղաքի մերձակայքում տեղի է ունեցել հրաձգություն, որի հետեւանքով վիրավորվել է 8 մարդ, որից երեքը՝ ծանր, հայտնում է Times of Israel-ը:

Ըստ իշխանությունների՝ կրակոցներ են արձակվել Արեւմտյան պատի մոտ ճանապարհի վրա գտնվող ավտոբուսի վրա, ինչպես նաեւ Դավիթ թագավորի գերեզմանի մոտակայքում գտնվող ավտոկայանատեղիում՝ Հին քաղաքի Սիոնի դարպասի մոտ:

Հարձակման հետեւանքով վիրավորվածների թվում է նաեւ 35-ամյա հղի մի կին, ինչի հետեւանքով վաղաժամ ծնունդ է գրանցվել. նորածնի վիճակը ծանր է, բայց կայուն։

Հաղորդվում է, որ ենթադրյալ հանցագործը սպասել է ավտոբուսի ժամանմանը եւ կրակոցներ է արձակել այն ժամանակ, երբ ուղեւորները նստելիս են եղել, ապա դիմել փախուստի: Ոստիկանությունը կատարվածը դիտարկում է որպես ենթադրյալ ահաբեկչություն եւ զանգվածային հետախուզում է սկսել։