Ժամանակակից աշխարհում քաղաքական գործիչները հաճախ օգտագործում են վիրավորական արտահայտություններ, ինչը կապված է սոցիալական ցանցերի աճող դերի հետ, սակայն դա չի նշանակում, որ դիվանագիտության արվեստը անհետացել է, ասել է ՌԴ Հանրային պալատի քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի նախկին քարտուղար Սերգեյ Օրջոնիկիձեն։

Ըստ Օրջոնիկիձեի՝ քաղաքական գործիչների սկանդալային հայտարարությունները եւս հաստատում են, որ աշխարհը փոխվում է, եւ սոցիալական ցանցերն այսօր կարեւոր դեր են խաղում դիվանագիտության մեջ. դեր, որը նախկինում ոչ ոք չէր կարող կանխատեսել:

«Դիվանագիտությունը ոչ միայն հրապարակային կամ սոցիալական ցանցերի միջոցով ցուցադրություն է, այլ խնդիրների, տարաձայնությունների լուծման, սեփական գիծը տանելու մեխանիզմ, ինչը նշանակում է տարբեր միջոցներ ձեռնարկել, այլ ոչ թե հրապարակավ բամբասանքի որակի հայտարարություններ տարածել։ Սակայն դիվանագիտության իմաստը կորած չէ, քանի որ, ի վերջո, ցանկացած հակամարտություն պետք է լուծվի»,- ասել է նա «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությանը:

Փորձագետը նշել է, որ հռետորաբանությունը կապված է համաշխարհային ասպարեզում իրերի վիճակի հետ։

«Նպատակը հնարավորինս շատ վիրավորելն է, ինչը մարդկային նորմալ հաղորդակցությունում չկա: Եթե ​​ունես համապատասխան ինտելեկտուալ պաշար, ուրեմն կարող ես գրական լեզվով վիրավորել եւ նվաստացնել, վիրավորել, սակայն դրա համար պետք է ունենալ ինտելեկտուալ պաշար, կրթություն, փորձ, իսկ Արեւմուտքում սրանք չկան», - բացատրել է դիվանագետը: