Սաուդյան Արաբիայի նավթ արդյունահանող պետական ​​Aramco ընկերությունը երկրորդ եռամսյակում գրանցել է շահույթի 90 տոկոս աճ՝ գերազանցելով վերլուծաբանների սպասումները՝ պայմանավորված նավթի բարձր գներով, վաճառքի ծավալներով եւ վերամշակման մարժաններով:

Aramco-ի զուտ եկամուտը եռամսյակում՝ մինչեւ հունիսի 30-ը աճել է՝ հասնելով 48,39 միլիարդ դոլարի: Վերլուծաբաններն ակնկալում էին 46,2 միլիարդ դոլար զուտ շահույթ։

Ընկերությունը հայտարարել է երկրորդ եռամսյակի 18,8 միլիարդ դոլարի շահաբաժինների մասին: